Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է Բակո Սահակյանի հետ

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար:

Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը»:

ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930