«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Սարդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս