Ռուսական առաջին ալիքի անդրադարձը՝ Լեռնային Ղարաբաղի առաջնագծից
Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի առաջնագծից՝ ցույց տալով, թե ինչպիսին է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
«Խաղաղ Ստեփանակերտից մինչև հակամարտության գոտի ընդամենը մեկ ժամ է, իսկ այստեղ լքված գյուղեր են և ուրվական քաղաքներ: Տները լքված են՝ բնակիչներին արագ տարհանել են ռազմական գործողությունների հետևանքով: Թե ինչ է այստեղ տեղի ունեցել, կարելի է դատել ահա այսպիսի ավերված տներից: Քանդված տանիքներ ու պատուհանների կոտրված ապակիներ …»,- հաղորդում է ռուս լրագրողը, ով այցելել է նաև Մարտակերտ:



