Ադրբեջանի ՊՆ-ն սկսել է հայտնել իր զոհերի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է հաղորդել Լեռնային Ղարաբաղի սահմանային մարտերի հետևանքով սպանված ադբեջանցի զինծառայողների կորուստների մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունների համաձայն` ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում ընթացող մարտերի ժամանակ սպանվել է երեք ադրբեջանցի զինվոր:



