
«Արսենալը» կգնի Մարկո Ռոյսին, եթե Ալեքսիս Սանչեսը և Մեզութ Օզիլը լքեն ակումբը

«Արսենալը» կներդնի բոլոր ուժերը՝ Սանչեսին և Օզիլին պահելու համար, բայց ակումբում հավանական են համարում, որ ֆուտբոլիստները կհրաժարվեն երկարաձգել պայմանագրերը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այդ դեպքում «Արսենալը» Ռոյսին գնելու վերաբերյալ առաջարկություն կանի Դորտմունդի «Բորուսիային»: Սանչեսի և Օզիլի պայմանագրերը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված են մինչև 2018թ.: Transfermarkt.de-ը Ռոյսին գնահատում է 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը