«Ժամանակ առ ժամանակ «դիպուկահարային պատերազմ» էր ընթանում, հետո զինատեսակներն ավելացան, ու սա կարող է շարունակություն ունենալ»

«Կարծում եմ, որ պետք է առանձնացնել ղարաբաղյան գործընթացը բանակցային գործընթացից: Դրանք տարբեր բաներ են, թեկուզև կապված են իրար հետ: Վերջին մի քանի տարում բանակցային գործընթացում փորձում են ոչ թե լուծել խնդիրը, այլ պահպանել ստատուս-քվոն: Ուրիշ այլ բան չի ստացվում, և դա հասկանում են երեք համանախագահները: Վերջին տարիների ընթացքում ստատուս-քվոն խախտվել է մի քանի անգամ, բայց ապրիլին այդ խախտումն ավելի մեծ էր, քան նախկինում: Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ»,- այսօր կազմակերպված «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ընթացքում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի կոնֆլիկտը կմնա այն շրջանակներում, որում կա:

Ըստ նրա՝ բանակցային գործընթաց չի էլ կարող լինել, որովհետև կոնֆլիկտի կողմերից մեկը՝ Ադրբեջանը, չի ցանկանում կարգավորում այն միջոցներով, որոնք ընկած են բանակցային գործընթացի կարգավորման հիմքում: Այս իմաստով Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ բանակցային գործընթաց չի էլ կարող լինել:

Քաղաքագետը չի սիրում պաթետիկ խոսքեր, նա դեմ է, երբ ասում են՝ ժողովուրդը ոտքի կանգնեց, պաշտպանեց, զինվորները կռվում էին, իսկ սպաներն ու գեներալները վատն էին և այլն.

«Այդպես չի լինում: Բանակը մի օրգանիզմ է, սնվում է հարկերից, ցանկացած լումա, որ ծախսվում է Ղարաբաղում, որով գնվում են զենքեր, գնում է մեր գրպանից. Հայաստանն այլ աղբյուրներ չունի: 2016թ. հիասթափություն չունեցա, որովհետև ինչ-որ հույսեր էլ չեմ ունեցել»:

Կարդացեք նաև

Նա նաև նշեց, որ էսկալացիաներ էլի են եղել, և ապրիլին տեղի ունեցածն առաջինը չէր, ուղղակի մասշտաբներով ավելի մեծ էր.

«Ժամանակ առ ժամանակ դիպուկահարային պատերազմ էր ընթանում, հետո զինատեսակներն ավելացան, ու սա կարող է շարունակություն ունենալ՝ կապված Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ: Ապրիլյան դեպքերն էլ ավելի շատ Ադրբեջանի ներքին շուկայի համար էին, քան արտաքին: Սպասել, որ էսկալացիաներն ընդհանրապես կավարտվեն, ճիշտ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս