Բաժիններ՝

Երևանում բացվեց ՍԻՆԵՄԱ կենտրոնը

Երևանում այսօր բացվեց շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը, որի գործընկեր աջակիցներից է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փոխնախարար Արթուր Պողոսյանն արարողության ներկաներին ասաց, որ չնայած նախարարությունը չի հավակնում կրթական գործառույթներ ստանձնել, բայց մեծ ուշադրություն է դարձնում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը: 3_640x420

«Վերապատրաստման առումով, իսկապես, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Ազգային կինոկենտրոնում մենք ունեինք ստուդիա, որտեղ սովորում էին 12 երիտասարդներ: ՍԻՆԵՄԱ-ն ոչ պետական նոր նախաձեռնություն է, որի հնարավորություններն ու կրթական ժամանակակից մեթոդները հաշվի առնելով, համագործակցության լուրջ հեռանկարներ ենք տեսնում: Չի բացառվում, որ այս կենտրոնը դառնա Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստորաբաժանում»: 4_640x420 5_640x420

Մշակութային, կրթական, արդյունաբերական ոչ կոմերցիոն այս նախագիծը կայացել է հիմնադիրների և աջակիցների միջոցներով: Կենտրոնն իրականացնելու է կինո և հեռուստատեսային ոլորտին անհրաժեշտ, տեսական և գործնական գիտելիքներ ունեցող մասնագետների պատրաստում, կինո և հեռուստատեսային ծառայությունների մատուցում` արտադրական ողջ շղթայով. մտահղացման մշակումից մինչև արտադրության ավարտ, ցուցադրում և տարածում: 7_640x359

ՍԻՆԵՄԱ կենտրոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ասաց, որ կենտրոնում կգործի ACTION կինոդպրոցը, որի նպատակը պրոդյուսերների, ռեժիսորների, սցենարիստների պակասը Հայաստանի կինոարտադրության և հեռուստատեսային ոլորտներում լրացնելն է։ 8_640x420

«Գերնպատակն այն է, որպեսզի կարողանանք այստեղ հավաքել մարդկանց, ովքեր նոր շնչառություն կհաղորդեն հայկական կինոյին: Երիտասարդներն այստեղ կստանան ակադեմիական կրթություն՝ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ և պրոդյուսինգ մասնագիտությունների գծով: Եվրոպական կինոյի ժամանակակից մեթոդները փորձելու ենք կիրառել այստեղ: Տարեվերջին դուք կծանոթանաք այն ֆիլմերին, որոնք արտադրվել են ACTION կինոդպրոցում»: 9_640x420

Հովհաննես Գալստյանն իր շնորհակալությունը փոխանցեց նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որը, նրա ձևակերպմամբ՝ նոր շունչ է հաղորդել կինոդպրոցի ստեղծման գաղափարին:

Նախագծի հեղինակն է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը:

Գործընկերների և աջակիցների թվում են ` ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Նոր նորքի թաղապետարանը: 10_640x420 11_640x420 12_640x420 2_640x359

ՀՀ մշակույթի նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս