
Յուլյան Վայգլը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսիայի» հետ

Դորտմունդցիները պահպանեցին 21-ամյա կիսապաշտպանին: Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականը, իսկ նոր համաձայնագիրը կգործի մինչև 2021թ.: Գործարքի պայմանների մասին «Բորուսիայի» պաշտոնական կայքը չի հաղորդում:
«Ես սիրում եմ այս ակումբը: Պայմանագրի ընդլայնումը միանգամայն տրամաբանական լուծում էր: Ես երկար չեմ մտածել»,- ասել է Վայգլը: Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանում Վայգլն անցկացրել է 14 հանդիպում և ստացել է 1 դեղին քարտ: Transfermarkt-ը 21-ամյա կիսապաշտպանին գնահատում է 18 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը