Բաժիններ՝

Պեկինում միկրոավտոբուսը մխրճվել է շուկայի ամբոխի մեջ, կան զոհեր

Պեկինում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը Weibo սոցցանցի իր միկրոբլոգում։

Դեպքը տեղի է ունեցել Պեկինի հյուիսային Չանպին շրջանում։
Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է միկրոավտոբուսի կառավարումը և մխրճվել է այդ պահին շուկայում գտնվող մարդկանց մեջ։

Վթարի հետևանքով 4 մարդ մահացել է, վիրավորների թիվը դեռ հայտնի չէ։
Վարորդը ձերբակալվել է, ոստիկանությունը կատարում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս