Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ստեղծման փորձը կոմեդիա է հիշեցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Դեկտեմբերի 15-ին` ժամը 24:00–ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, պայթուցիչով պայթեցնելու միջոցով, վնասել է Վանաձոր քաղաքի Աղայան 73/1-1 հասցեում գործող «Վիպ Մարկետ» խանութի ապակիները, մուտքի դռները և խանութում գտնվող իրերի մի մասը:
Փորձի փոխանակման շրջանակում հնարավոր է, որ հաջորդ տարի Հայաստանում հյուրընկալվի շվեյցարացի աշխարհահռչակ ճարտարապետ Մարիո Բոթան:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորվա ծ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:
Match of the Day ծրագրի եթերում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ֆիլ Նևիլը և Ալան Շիրերը վիճել են Իբրահիմովիչի մակարդակի առիթով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի երկրպագուն է եղել, երբ նա խաղացել է Պրեմիեր լիգայում:
«Իսրայելի Հանրապետությունը պետք է պաշտոնապես փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ» պահանջով ստորագրահավաք է սկսվել www.change.org
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ֆելիքս Բաշոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով:
«Մենք յուրաքանչյուրս առաջարկություններ արել ենք, այնուհետև հրապարակային քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ համագումարին պետք է ներկայացնենք գործադիր մարմնի անդամի թեկնածուների 21 հոգանոց ցուցակը: Եվ համագումարը հավանության է արժանացրել այդ ցուցակը»,- ասաց նա:
2016 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 08:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն և այլ համակարգ:
«Այսօրվա հրամայականն է` մշակել միջուկային ոլորտի՝ միջազգային համագործակցությամբ զուգորդվող ազգային վերահսկողության և չտարածման մեխանիզմ, կանխել այդ զենքի տարածումն ու կիր առումը ոչ պետական` ահաբեկչական և այլ հանցավոր խմբերի կողմից»,- իր խոսքում շեշտեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
10 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ մարդասիրական օգնությունը կներառի մաքուր ջուր, սնունդ, դեղամիջոցներ ու ծածկոցներ։ Օգնություն կստանան երկրում գտնվող Սիրիայի քաղաքացիները, այդ թվում՝ Հալեպից հեռացածները, ինչպես նաև հարևան Հորդանանում ապաստանած սիրիացիները։
ՌԴ Հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունը իր պաշտոնական կայքում իրական ժամանակում ցուցադրում է Վերին Լարսի անցակետի իրավիճակը՝ 4 տեսախցիկներով
Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016 թվականը կամփոփի նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5,2 տոկոս աճով:
Քանի որ նա դեռ 14 տարեկան չէ, քննիչները նրան չեն կարող առաջացրել մեղադրանք։ Վերջիններս փորձում են հայտնաբերել դեռահասի հետևում կանգնածներին։ Տղայի մեսենջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ։
Ավելի վաղ Ռոգոզինը գրել էր Facebook-ի իր էջում, որ ժամանել է Բաքու։ «Սառը արևային Բաքվում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- գրել էր Ռոգոզինը՝ հրապարակելով լուսանկարներ Բաքվից։
Իր հերթին, Իզորիան ասել է, որ Վրաստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անցկացվող համատեղ զորավարժություններին։
Արևելյան Հալեպից ապստամբների ու բնակիչների տարհանումը կասեցվել է, Սիրիայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու մեջ, հայտնում է BBC-ն։
Եվրամիություն-Հայաստան նոր շրջանակային պայմանագրի բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2017թ. գարնանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում իրարանցում ու ծեծկռտուք է գրանցվել: Այս ամենի հեղինակը կլինիկայի նախկին փորձաքննվողներից մեկն է եղել իր2 ընկերների հետ, իսկ ծեծի արդյունքում տուժել են կլինիկայի 5-րդ բաժանմունքի վարիչը, բուժքույրը և հիվանդապահը: Թե ի՞նչն է պատճառ հանդիսացել ծեծկռտուքի, կպարզվի քննությամբ:
Այսօրվա նիստում Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) առաջին ընթերցմամբ ընդունել է «Ռազմական դրության մասին» նոր օրինագիծը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գյումրի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ հիմնականում իրենց են դիմում ձեռքերի, ոտքերի փակ բեկորային կոտրվածքներ ստացած քաղաքացիներ: Տուժածները 50-ից 80 տարեկան քաղաքացիներն են:
«Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ -30 աստիճան ցուրտ է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի: Եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ -30 աստիճան լինի, ապա և՛ ծառերի, և՛ չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք»:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտ տեղադրված է 3 կգ-անոց գազի բալոն և անհասկանալի առարկաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկի կոչման համար ներկայացրել է 19 անուն:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Մոսկվա կմեկնի 2017թ. հունվարին։ Այս մասին հայտնում է TASS-ը հղում կատարելով այդ ուղևորության նախապատրաստման ընթացքի հետ ծանոթ աղբյուրին։
Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր է, հայտնում է RIA Novosti-ն։