
Մատան՝ Մխիթարյանի և իր հարաբերությունների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Մատան նշել է, որ թե՛ ինքը, և թե՛ մյուս խաղընկերները շատ ուրախ են Մխիթարյանի ցուցադրած լավ խաղի համար:
«Մխիթարյանը շատ լավ տղա է և արժանի է հաջողությունների: Մենք շատ տարբեր ենք, բայց ինձ դուր է գալիս խաղալ նրա և Էրերայի կողքին»,- նշել է Մատան:
Մատան անդրադարձել է նաև իր և Մխիթարյանի հարաբերություններին՝ նշելով, որ չի համարում Մխիթարյանին իր մրցակիցը, քանի որ իրենք շատ տարբեր են:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ մանչեսթերյան ակումբում Մխիթարյանը կփոխարինի Մատային:
Սիրարփի Աղաբաբյան