Բաժիններ՝

«Հիմա Զլատանը չունի Լիոնել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Լուիս Սուարեսի մակարդակը» Ալան Շիրեր

ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն տպավորված չէ շվեդի մակարդակով:

Match of the Day ծրագրի եթերում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ֆիլ Նևիլը և Ալան Շիրերը վիճել են Իբրահիմովիչի մակարդակի առիթով:

«Յուրաքանչյուր խաղում նա դաշտում է առաջինից մինչև վերջին րոպեն: Անգլիայի լիգայի գավաթ, Եվրոպայի լիգա: Նա գնում է Ռուսաստան, վերադառնում է և նորից դաշտ է դուրս գալիս: Կարծում եմ՝ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նրանք հենց այդպես են անում. խաղում են բոլոր խաղեր, միշտ: Այդպիսի տղաները չեն ուզում հանգստանալ»,- հայտարարել է Նևիլը՝ ընթացքում ապացուցելով, որ անգլիացիները չեն տարբերում Ուկրաինան Ռուսաստանից:

Շիրերը չի համաձայնում. «Եկեք նայենք համաշխարհային մակարդակին: Դա Մեսսին է, Ռոնալդուն և Լուիս Սուարեսը: Միթե՞ Իբրան այդքան լավն է, ինչքան այս եռյակը: Նա թոփային էր, դրանում կասկած չկա: Բայց հիմա դա այդպես չէ»,- ասել է Ալանը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս