
Գերմանիայում 12 տարեկան տղան մեղադրվում է ահաբեկչություններ կազմակերպելու մեջ

Գերմանիայի հատուկ ծառայությունները 12-ամյա տղային կասկածում են ահաբեկչություններ կազմակերպելու մեջ։ Ինչպես հայտնում է գերմանական ARD հեռուստաալիքը, գերմանա-իրաքյան ծագումով երեխան երկու անգամ փորձել է ահաբեկչություն իրականացնել։
Ահաբեկչական գործողությունները պլանավորվել են Լյուդվիգսհաֆեն քաղաքում։ Նոյեմբերի վերջին կասկածյալը փորձել է պայթուցիկ սարք գործի դնել սուրբծննդյան տոնավաճառում, սակայն չի կարողացել աշխատեցնել պայթուցիկ մեխանիզմը։
Երկրորդ անգամ դեռահասը չի կարողացել կյանքի կոչել իր մտադրությունը դեկտեմբերի 5-ին ռատուշայի մոտ։
Քանի որ նա դեռ 14 տարեկան չէ, քննիչները նրան չեն կարող առաջացրել մեղադրանք։ Վերջիններս փորձում են հայտնաբերել դեռահասի հետևում կանգնածներին։ Տղայի մեսենջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ։