
Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Ռոգոզինը գրել էր Facebook-ի իր էջում, որ ժամանել է Բաքու։ «Սառը արևային Բաքվում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- գրել էր Ռոգոզինը՝ հրապարակելով լուսանկարներ Բաքվից։