Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հայտարարել է Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան հայտարարել է ռազմական գործողությունների հետևանքով տուժած Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։ Այս մասին ասվում է միջազգային զարգացման բրիտանական նախարարության կայքում։

Նշվում է, որ 10 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ մարդասիրական օգնությունը կներառի մաքուր ջուր, սնունդ, դեղամիջոցներ ու ծածկոցներ։ Օգնություն կստանան երկրում գտնվող Սիրիայի քաղաքացիները, այդ թվում՝ Հալեպից հեռացածները, ինչպես նաև հարևան Հորդանանում ապաստանած սիրիացիները։

Նշվում է, որ սնունդը պետք է բավականացնի կես միլիոն մարդու, իսկ ծածկոցներն ու ներքնակները՝ մոտ 100 հազար սիրիացու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031