Բաժիններ՝

«Միշտ հավանել եմ Մխիթարյանին». Թիերի Անրի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել էր, որ  Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի երկրպագուն է եղել, երբ նա խաղացել է Պրեմիեր լիգայում:

Sky Sports-ի հետ զրույցում Անրին ևս անդրադարձել է Մխիթարյանին: Անրին նշել է, որ նորմալ է համարում Մխիթարյանի ոչ վստահ մեկնարկը, քանի որ Անգլիայում այլ ֆուտբոլային կանոններ են:

««Բորուսիայից» շատերը եկան Անգլիա, բայց այդպես էլ չկարողացան հարմարվել, և ստիպված  վերադարձան:

Մխիթարյանը հիմա  շատ լավ տեսք ունի, նա հասկացավ՝ ինչ է պետք անել Պրեմիեր լիգային հարմարվելու համար:

Կարդացեք նաև

Միշտ  հավանել եմ Մխիթարյանին: Տպավորություն է, որ նա պատրաստ է խաղալ Պրեմիեր լիգայում»,- նշել է Անրին:

Ըստ Անրիի՝ Մխիթարյանը միշտ գնում է դեպի գոլը և կարող է հասնել իր նպատակին՝ շրջանցելով մի քանի մրցակիցների:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս