«Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության». Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմի
ԱՄԷ-ի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին նշեց, որ հիմնադրումից ի վեր ԱՄԷ-ի վարած արդյունավետ արտաքին քաղքականությունը հավատարիմ է մնացել հավասարակշռության, արդարության և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը, քանզի գիտակցում է իր պատասխանտու դերը տարածաշրջանում և աշխարհում.
«Ինչ վերաբերում է ներպետական տնտեսական զարգացմանը, ապա հարկ է նշել, որ այստեղ ևս ԱՄԷ-ն արձանագրել է դրական ցուցանիշ՝ հաղթահարելով համաշխարհային ճգաժամը: Այժմ ևս մեր տնեսությունը շարունակում է զարգացման, բարգավաճման իր ուղին՝ բարելավելով արտադրության ոլորտը և դառնալով համաշխարհային մասշտաբով ուժեղ մրցակից»:
Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին էական զարգացում են ապրել բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և քաղաքական, ինչի արդյունքն, ըստ նրա՝ հանդիսանում է այն, որ այս հարաբերությունները վերածվել են ռազվամարական գործըներության.
«ՀՀ նախագահի՝ նոյեմբերի 9-ի ԱՄԷ կատարած պաշտոնական այցը նոր զարկ հաղորդեց հարաբերությունների ընթացքին, այցի շրջանակում նախագահն անցկացրեց մի մի շարք բանակցություններ էմիրությունների ղեկավարության հետ: Այս տարվա ընթացքում ստորագրվել է երկու պայմանագիր՝ անվտանգության ներդրման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև՝ երեք փոխըմբռնման հուշագիր՝ կրթության, մշակութային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման , ճգնաժամերի ու աղետների ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Այս տարի, Հայաստանում էմիրաթական ներդրումներն էական աճ են գրանցել, ինչպես նաև երեկ մեկնարկել է հայ-էմիրաթական գործարար համաժողովը, որը նպաստելու է երկու երկրների միջև առետրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մենք նախապատրաստում ենք նաև հայ-էմիրաթական տնտեսական համաժողովը, որը կմեկնարկի հաջորդ տարվա մարտին»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հավելեց. «Նշելով այս տոնը, դեսպանը ճիշտ է ասում, անկարելի է չհիշատակել ԱՄԷ հիմնադիր-նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի անունը և նրա դերը ԱՄԷ-ի կայացման ու բարգավաճման հարցում: Հենց նրա կառավարման օրոք էլ հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական մակարդակի համագործակցությանը, որն այսօր անշեղորեն վերելք է ապրում: Մոտ մեկ ամիս առաջ կայացավ ՀՀ նախագահի պաշտոնական այցը ԱՄԷ, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումերի ժամանակ ձեռք բերվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը միտված կարևորագույն պայմանավորվածություններ: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև ստորագրվել են երկու տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր, ձևավորվել է արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն՝ տնտեսական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Վերջին տարիներին ավելացել է զբոսաշրջիկների հոսքը, աճել է նաև ավիափոխադրումների քանակը»: