Բաժիններ՝

1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել

Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին և շարունակելու է այստեղ ծրագրեր իրականացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

«1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել: Առաջիկա երկու տարիներին էլ Գերմանիան մեր երկրում ծրագրեր կիրականացնի, այժմ դրանց հստակեցումներն են գնում: Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ նրանք ընդլայնել են իրենց համագործակցությունը»,- ասաց նա:

Ա. Դավթյանը ներկայացրեց նոյեմբերի 21-24-ը հայ-գերմանական բարեկամական խմբի անդամների՝ Բեռլին այցի որոշ մանրամասներ:

Ըստ նրա` Բունդեստագի ընտրություններից 3 տարի անց 2 խորհրդարանների բարեկամական խմբերն առաջին անգամ հանդիպեցին. «Գերմանիայի մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ մենք բարձրացրել ենք Լեփսիուսի տուն-թանգարանին ավելի շատ օժանդակություն տրամադրելու հարցը: Գերմանացի գործընկերները խոստացել են անել հնարավորը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս