![](/banners/BeFunky-design.jpg)
Սիդնեյում հզոր պայթյուն է որոտացել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/1916512.jpg)
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։
Դեպքի հետևանքով հոսպիտալացվել է 5 մարդ։ Տուժածների թվում կա երեխա։ Իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառները։
Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կենցաղային գազի արտահոսքի հետևանքով։