Բաժիններ՝

Թեհրանն անվանել է Համադանի ավիաբազա Ռուսաստանի ավիացիայի վերադարձի պայմանը

Իրանի ԱԳՆ ղեկավարի խորհրդական Հոսեյն Շեյխոլէսլամը Sputnik Persian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դարձյալ Իրանի Համադանի օդանավակայանը տրամադրել ռուսական ռազմատիեզերական ուժերին պայմանով, որ դա կպահանջի Սիրիայի վիճակը։

«Եթե Ռուսաստանի մոտ նման անհրաժեշտություն առաջանա ու հարցը համաձայնեցվի ռուսական կողմի հետ, ապա ՌԴ ռազմատիեզերական ուժերը կկարողանան այդ բազան օգտագործել իրենց ռազմական առաքելությունը Սիրիայում իրականացնելու համար, սակայն դարձյալ ընդգծում եմ՝ մեր զինված ուժերի խիստ վերահսկողության ներքո»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ նման որոշում կարող է ընդունվել, եթե դա պահանջի Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես «նախորդ անգամ»։
Նման դեպքում, ըստ նրա, Իրանը «պատրաստ է դարձյալ հնարավորություն ընձեռել ռուսական կողմին՝ իրականացնել թռիչքներ ու ռազմատիեզերական ուժերի լիցքավորում այդ օդանավակայանում»։

Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Թեհրանը «երբեք չի տրամադրել Համադանի ռազմաբազան Ռուսաստանի լիարժեք տնօրինության ներքո»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930