
Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, ասվում է Թուրքիայի վարչապետի կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մեր հարգելի վարչապետը դեկտեմբերի 6-7-ը կմեկնի Ռուսաստան (Մոսկվա և Կազան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետի հետ։
Վերջիններս կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։