
Ռուսական դպրոցներում կարող է դասավանդվել Ուղղափառ մշակույթ առարկան. «Կոմերսանտ»

Ռուսական դպրոցներում կարող են դասավանդել Ուղղափառ մշակույթ առարկան, որը հաշվարկված է 1-11 դասարանների համար։ Կրթության ռուսական ակադեմիան գործարկել է հեռակա քվեարկության գործընթացը առարկայի նախագծի վերաբերյալ, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել անցած շաբաթ Դաշնային ուսումնամեթոդական միավորման 36 անդամներին ուղարկված նամակը։ Փաստաթղթում առաջարկվում է գնահատել դպրոցական առարկան։ Եթե միավորման անդամները հավանություն տան նախագծին, դպրոցները կստանան մեթոդական խորհրդատվություններ։
Ավելի վաղ անդամները մերժել էին կուրսի նախնական նախագիծը, սակայն նոր վարկածը հայտնվել է արդեն 2 ամիս անց։ Միավորման մի քանի անդամներ, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, հայտարարել են, որ այս անգամ մեծամասնությունը կքվեարկի դրա ընդունման օգտին։
Առարկայի արդյունքը, ըստ հեղինակների, «աշխարհընկալման ձևավորումն է ուղղափառ հոգևոր-բարոյական ավանդույթի հիման վրա»։