
Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուղևորվել է ՌԴ՝ մասնակցելու նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է APA գործակալությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում Հասանովը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվելու են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցեր, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։
Սպասվում է 2017թ. համագործակցության պլանի ստորագրում Ադրբեջանի և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև։