Բաժիններ՝

Երևանի տրանսպորտային նոր համակարգի խորհրդատվության համար $850 000 ծախսելը շռայլություն է. տնտեսագետ. tert.am

Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար 850 հազար դոլար արժողությամբ խորհրդատվություն վերցնելը անտրամաբանական և ավելորդ, շռայլ ծախս է։

Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Ըստ նրա՝ ընդամենը հարկավոր էր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորողներն իրենք ուսումնասիրեին միջազգային հաջող փորձը։

«Ուղղակի զարմանալի է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ նման համակարգի համար խորհրդատվություն պատվիրելով, խոսքն ընդամենը քաղաքային տրանսպորտային համակարգի վերաբերյալ է. տպավորություն է, որ օդային տրանսպորտային համակարգի ներդրման մասին է խոսքը, և դրսից խորհրդատվություն է անհրաժեշտ, այն էլ՝ 850 հազար դոլարի»,- ընդգծեց Առաքելյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930