Մաքրեք անոթները. ժողովրդական բժշկության բաղադրատոմս
Շատ հաճախ 40 տարեկան հասակում շատերն առերեսվում են այնպիսի նախանշանների, ինչպիսիք են հոգնածությունը, հաճախակի գլխացավերն ու շնչահեղձությունը: Ոմանց նաև անհանգստացնում են բարձր ճնշումն ու սրտի շրջանում ցավի զգացողությունը: Այս բոլոր նախանշանները խոլեստերինի բարձր մակարդակի նշան են:
TakProsto կայքն առաջարկում է ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը, որը կօգնի մաքրել անոթներն ու արյունը, իջեցնել խոլեստերինի մակարդակը: Այս դեղամիջոցը պատրաստելու համար ձեզ բոլորովին անհրաժեշտ չեն հավելյալ ջանքեր:
Այսպիսով, ինչպե՞ս մաքրել անոթները
- 200 գ կագոր գինի
- 200 գ գազարի հյութ
- 200 գ բողկի հյութ
- 200 գ կիտրոնի հյութ
- 200 գ կարմիր բազուկի հյութ
- 200 գ ջուր
- 15 պճեղ սխտոր
- 200 գ բնական մեղր
Գազարի, կարմիր բազուկի, բողկի և կիտրոնի հյութ պատրաստեք: Ապա մաքրեք սխտորն ու ճզմեք: Ստացված խյուսը բացեք տաք ջրով: Միջին չափի տարայի մեջ խառնեք հյութերը: Ավելացրեք կարմիր գինին և մեղրը, ապա խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում 1.5 ամիս:
45 օր շարունակ, ամեն օր՝ օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կերեք այս խառնուրդից 1 ճաշի գդալի չափով: Այս խառնուրդն օգտագործելուց արդեն 2 շաբաթ անց կնկատեք, որ օրգանիզմի վիճակը լավացել է:
Այս միջոցի կանոնավոր օգտագործումից հետո գլխացավերը կանցնեն, կկարգավորվի արյան ճնշումը: Այս խառնուրդը կօգնի օրգանիզմից դուրս բերել աղերը, շլակներն ու տոքսինները:
Ցուցո՛ւմ. Նախքան այս խառնուրդն օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը