
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: