Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը:
Սահմանադրության նախագիծը նոյեմբերի 20-ին ներկայացվել է Հանրապետության Նախագահին: Վստահ եմ, որ ինչպես Սահմանադրության հայեցակարգի ներկայացման դեպքում, այնպես էլ հիմա, նախագահի նախաձեռնությամբ սպասվում են լրացուցիչ քննարկումներ և հանդիպումներ, ինչը թույլ կտա ընդլայնել հանրային քննարկումներում ներգրավված հասարակական շրջանակների և խմբերի շարքը:
Կեղծիքների ու կաշառքի միջոցով փորձել են խուսափել զորակոչից. կատարված հանցագործության մեխանիզմը մանրամասնում է քննիչը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
«Գորշ գոտիների» երկրներում բարեփոխումների ձախողման հետևանքով գործող իշխանությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ բացակայում էր երկարատև լեգիտիմությունը։ Նման երկրներում գործում է կարճատև լեգիտիմության ինստիտուտը, որը հասարակական և սոցիալական պայմանագրի առկայության պարագայում լուծում է իշխանության և հասարակության միջև փոխհամաձայնության խնդիրը։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Լիոնել Մեսսիի ապագայի մասին դատողություններով:
Մարդկությունը հակաբիոտիկներ օգտագործում է 75 տարիների ընթացքում, և որքան հաճախ են դրանք օգտագործվում, այնքան արագ են բակտերիաները կայունություն ձեռք բերում դրանց նկատմամբ։ Սա նշանակում է, որ կարող է գալ մի պահ, երբ անտիբիոտիկները կդադարեն աշխատել։ Իսկ առանց նրանց անհնար է վիրաբուժությունը, լուրջ վնասվածքների և այրվածքների բուժումը, պայքարը քաղցկեղի դեմ, օրգանների փոխպատվաստումը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել շարքային Ա.Ներսեսյանին:
Ա) Ռուս–թուրքական ջերմ հարաբերությունների ցնցումներ Ռուս–թուրքական ջերմ հարաբերություններ – Վերջին տարիներին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գտնվել են բավականին բարձր մակարդակի վրա՝ չհաշված առանձին դրվագների շուրջ ծագած խնդիրները (ասենք, 2012թ. հոկտեմբերին Մոսկվայից Դամասկոս թռչող մարդատար օդանավին Անկարայում հարկադիր վայրէջք պարտադրելը, Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, ՄԱԿ ԱԽ-ը բարեփոխելու Թուրքիայի առաջարկը և Ռուսաստանի կողմից վետոներ կիրառելուց […]
Ադրբեջանն ու Ռուսաստանը կստորագրեն երկու երկկողմ համաձայնագիր կենսաթոշակային ապահովման և աշխատանքային միգրացիայի ապահովման ոլորտներում համագործակցության մասին, հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը Բաքվում Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։
«Փառք Տիրոջը, այսօր ՀՀԿ-ի շնորհիվ այնպիսի մի Ընտրական օրենսգիրք ունենք, որը գործնականում 0-ի է հասցնում խախտման հնարավորությունը, և ընդդիմությունն ինչ պահանջել է, այսօր ԸՕ-ում արձանագրված է, ընդհուպ` մինչև ցուցակների հրապարակում»։
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հույս է հայտնում, որ Հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Վերջիններիս կվերապահվի նաև ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից մատուցվող մի շարք ծառայություններ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է ոլորտային հանդիպումները տնտեսավարողների հետ՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ բնագավառում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները՝ դրանք համատեղ շտկելու և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու ակնկալիքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գևորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:
Նոյեմբերի 24-ին «Միասնություն» համազգային շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը և խորհդի անդամներն այցելեցին հայ քաղաքական և պետական գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրուն՝ տիկին Ռիմա Դեմիրճյանին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նկարվել է իր նոր ընկերուհու՝ Ժորժինոյի հետ ժամադրության ժամանակ: «Ռեալի» աստղային ֆուտբոլիստն ամբողջ ջանքերը գործադրել է նրա համար, որպեսզի իրեն չնկատեն՝ ցանկանալով խուսափել պապարացիների ուշադրությունից:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի առողջական վիճակն ավելի ծանր է, քան ենթադրվում էր ավելի վաղ: Այս մասին հայտնել է TMZ-ն:
Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին, Հանրապետության Նախագահի, Վարչապետի և Արդարադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։
«Արգել» փակ բաժնետիրական ընկերության մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Պատճառն այն է, որ տնօրինությունը չի վճարել աշխատակիցների աշխատավարձը:
«Կարեն Կարապետյանին հիմա մնում է մաքրել այն ավգյան ախոռները, որոնք նա ժառանգեց երկու վարչապետներից, առավել ևս՝ Տիգրան Սարգսյանից»,- նշեց մեր զրույցակիցը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի 6 ընդդիմադիրների հայցերով որոշումը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր դիմում է ներկայացրել` ՀՀԿ-ին անդամակցելու համար:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ավարտից հետո հայտնի դարձան 12 թիմ, որոնք դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆի ևս 4 ուղեգիր կխաղարկվեն խմբային փուլի 6-րդ տուրում:
Կառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին:
«ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ կողմնորոշվի։ Հաշվի առնելով ՌԴ-ի տնտեսական վիճակը, ՀՀ-ի կողմից ստացվող տրանսֆերների ծավալի նվազումը՝ էլ ավելի է կարևորվում ՀՀ-ում ներդրումների հարցը, դա կարևորում են հենց կառավարության անդամները, բայց արտասահմանյան գործարարներին կայունություն է անհրաժեշտ, հավասար, արդար պայմաններ, ներդրումների անվտանգություն, նման հարցերում ՀՀ-ում թերացումներ կան»։
«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ»,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
ԱՄՆ ընտրիչների կոլեգիայի 6 անդամ հայտարարել է, որ մտադիր չէ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, գրում է Politico-ն։