Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` այս գործընթացի մեջ ֆրանս-ռուսական համագործակցությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ռուս համանախագահ, հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930