
Ռոնալդուն քողարկվել է և գնացել ժամադրության մոդելի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նկարվել է իր նոր ընկերուհու՝ Ժորժինոյի հետ ժամադրության ժամանակ: «Ռեալի» աստղային ֆուտբոլիստն ամբողջ ջանքերը գործադրել է նրա համար, որպեսզի իրեն չնկատեն՝ ցանկանալով խուսափել պապարացիների ուշադրությունից:
Կրիշտիանուն կեղծամ է դրել, բեյսբոլի գլխարկ և արևային ակնոց, սակայն դա չի խանգարել, և նա մադրիդյան մոդել Ժորժինո Ռոդրիգեսի հետ հայտնվել է ֆոտոխցիկների օբյեկտիվում:
Այս կադրերը կարող են պատասխան լինել շատ մարդկանց հարցերին, որոնց հետաքրքրում է Ռոնալդուի սեռական կողմնորոշումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը