Բաժիններ՝

6 ընտրիչ չի ցանկանում քվեարկել Թրամփի օգտին. Politico

ԱՄՆ ընտրիչների կոլեգիայի 6 անդամ հայտարարել է, որ մտադիր չէ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, գրում է Politico-ն։

Ինչպես նշում է պարբերականը, նման հայտարարությամբ հանդես են եկել հիմնականում Բեռնի Սանդերսի կողմնակիցները, նրանք փորձել են համոզել իրենց որոշ հանրապետական գործընկերների հրաժարվել երդումից, իսկ որոշ դեպքերում՝ նահանգի օրենքներից և քվեարկել Թրամփի դեմ դեկտեմբերի 19-ին կայանալիք ընտրիչների կոլեգիայի հանդիպմանը։

Ընտրիչներից Մայքլ Բական հայտարարել է, որ հիմնադիր հայրերը ստեղծել են ընտրիչներին՝ որպես «պաշտպանության վերջին գիծ»։

Միաժամանակ, նշվում է, որ անգամ լավատեսորեն տրամադրված Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ դժվար թե կարողանան ստանալ անհրաժեշտ 37 ձայները, որոնք հարկավոր են Քլինթոնի հաղթանակի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930