
ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ժողովը Սերժ Սարգսյանին ընտրել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: