
«Ալաշկերտ»-ի մարզչական կազմը համալրվել է

«Ալաշկերտ» ակումբի մարզչական շտաբը համալրել են ևս երկու մարզիչներ՝ Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը:
Այդ մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, Մանուկ Սարգսյանը կաշխատի որպես գլխավոր մարզչի օգնական: Նա ունի մարզչական A կարգ: Տիգրան Ասլանյանը, ով ունի մարզչական B կարգ, կաշխատի որպես դարպասապահների մարզիչ:
Երկու մասնագետներն էլ երևանյան ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել 1.5 տարի ժամկետով: Փոխադարձ համաձայնությամբ «Ալաշկերտ» ակումբի հետ պայմանագիրը խզել է մարզիչ Արմեն Ադամյանը: Ավելի վաղ «Ալաշկերտ»-ի մարզչական կազմը համալրել էին Կարեն Բարսեղյանը և Արամ Ոսկանյանը: