Բաժիններ՝

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը պարտվեց Իսրայելի թիմին

Քիչ առաջ Իսրայելի Հերցլիա քաղաքի Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումն Իսրայելի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 27-րդ րոպեին Ալոն Ստրոսբերգն առաջ մղեց իսրայելցիներին՝ 1:0, իսկ 64-րդ րոպեին Մոհամմեդ Կանաանը: Իսրայելը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 4. Տիգրան Այունց 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

Վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930