Բաժիններ՝

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 460 մլն դոլարի կորուստ է ունեցել

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (ARDNF) 2016 թվականի հոկտեմբերին 460 մլն դոլարի կորուստ է ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այս կորստի մեծ մասը` 278 մլն դոլարը, պայմանավորված է դոլար­եվրո փոխարժեքի անկմամբ: Նավթային հիմնադրամի գումարային ակտիվների կորստի պատճառ են հանդիսացել նաեւ բրիտանական ֆունտ ստեռլինգի տատանումները 93 մլն դոլարի չափով եւ ոսկու ատիվներինը՝ 40,5 մլն դոլարի չափով:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Ադրբեջանում դոլարի կարեւոր աղբյուր է հանդիսանում, եւ այն մասնագետների կարծիքով մինչեւ տարեվերջ մեծ հաջողություններ չի գրանցի նավթային շուկայում:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում վաճառել է 6,5­7 մլրդ մանաթին համարժեք դոլար,իսկ հիմնադրամի բյուջեի հանձնառությունը կազմում է 7,6 մլրդ մանաթ, եւ մյուս ծախսերն էլ հաշվի առնելով, հիմնադրամը մինչեւ տարեվերջ լավագույն դեպքում կկարողանա վաճառել 1­1,5 մլրդ մանաթ, ինչը ամեն ամսվա համար կկազմի 400-­450 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս