Ժոզե Մոուրինիոն կվճարի 55 հազար եվրո տուգանք և «Սուոնսիի» հետ խաղը կանցկացնի տրիբունայում
Յուրահատուկ ոչ մի բան:
2016.17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 2 անգամ քննադատական ելույթ է ունեցել ԱՊԼ-ի մրցավարների մասին: Պորտուգալացին կասկածել է Էնթոնի Թեյլորի անկողմնակալությանը «Լիվերպուլի» դեմ խաղում:
«Բերնլիի» հետ հաջորդ խաղում պորտուգալացին վիճել է Մարկ Կլատենբուրգի հետ և հեռացվել է դաշտից:
FA-ն Ժոզե Մոուրինիոյին տուգանել է 55 հազար եվրո և որակազրկել է 1 խաղով:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Սուոնսիի» դեմ: 10 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է 8-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը