
Հայաստանում 24.7 տոկոսով ավելացել է հագուստի արտադրությունը

Հայաստանում 2016 թվականի առաջին ինն ամիսներում արտադրվել է 8 մլրդ 217.3 մլն դրամի հագուստ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 24.7 տոկոսով:
Միևնույն ժամանակ Հայաստանում 1.5 տոկոսով նվազել են մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ կազմելով 339.5 մլն դրամ:
Այդ թվում զգալի նվազել են բամբակյա գործվածքների արտադրությունները՝ շուրջ 74.2 տոկոսով: Գորգեր և գորգեղենի նվազումը կազմել է 54.4 տոկոս, գուլպեղենինը շուրջ 2.5 անգամ, իսկ տրիկոտաժի արտադրության նվազումը 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 13.9 տոկոս: