Բաժիններ՝

Ֆյուրիի ախտորոշումը հաստատվեց

Գերծանր քաշային կարգի IBF/WBO/WBA/IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ռինգ դուրս չի գա մինչև 2017թ. փետրվար:

«Թայսոն Ֆյուրին ներկայացրել է զեկույց իր հոգեբանի կողմից: Նա հաստատել է բռնցքամարտիկի ախտորոշումը և նշել է, որ Թայսոնը չի լինի այնպիսի մարզավիճակում, որ կարողանա ռինգ դուրս գալ մինչև 2017թ. փետրվար»,- ասվում է WBA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ այն բանից հետո, երբ բրիտանացի բռնցքամարտիկը կկարողանա նորից ելույթ ունենալ, նրան անմիջապես կընդգրկեն WBA-ի վարկանիշում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս