
Վլադիմիր Կլիչկոն հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 10-ին

Գերծանր քաշային Վալդիմիր Կլիչկոն իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 10-ին: Այդ մասին Sportal.de-ին հաղորդել է ուկրաինացու մենեջեր Բերնդ Բենտեն:
Ամենայն հավանականությամբ, մենամարտը տեղի կունենա կամ Մանչեսթերում կամ Համբուրգում: Մրցակցի անունը և մենամարտի անցկացման վայրը դեռ համաձայնեցված չէ: Ըստ Բենտեի խոսքերի, Կլիչկոն մտադիր է պայքարել 3 տիտղոսներից (WBA, WBO և IBO) մեկի համար, բայց ամեն ինչ կախված կլինի այն կազմակերպություններից, որոնք ներկայացնում են դրանք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կլիչկոն մոտ է IBF վարկածով չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտի վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը: Բռնցքամարտիկների համատեղ հոնորարը կարող է կազմել 30 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը