
Բալետի հարյուրավոր պարողներ մերկացել են շքեղ ֆոտոշարքի համար

Բալետի հարյուրավոր պարողներ ամբողջ աշխարհից մերկացել են լուսանկարիչ և դիմանկարների մասնագետ Ջորդան Մեթերի նոր նախագծի համար: Արտիստների մարմնի նրբագեղությունը և պարի գեղեցկությունը ցուցադրող լուսանկարներն արվել են ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մեկ լուսանկարի վրա ծախսվել է մեր րոպեից ավելի քիչ ժամանակ, քանի որ հեղինակը նախապես պատրաստել է պարողներին և ցույց է տվել, թե յուրաքանչյուրն ինչ դիրք պետք է ընդունի: Բոլոր լուսանկարները ներգրավվել են Ջորդանի «Dancers After Dark» լուսանկարչական ալբոմի մեջ, որը վաճառքի է հանվել հոկտեմբերի 18-ին:
Ըստ Մեթերի խոսքերի, ոստիկանությունը ավելի քան 40 անգամ ընդհատել է նկարահանումները: