
1990-ականների հիթին ձայնակցող բենգալյան կատուն Facebook-ի աստղ է դարձել

Մաքսիմուս անունով բենգալյան կատուն Facebook-ում հայտնի է դարձել այն կարճ տեսանյութի շնորհիվ, որտեղ նա ձայնակցում է իր տիրոջը, որը կատարում է 1990-ական թվականների Boom, boom, boom հիթը: Մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում հոլովակը սոցցանցում հավաքել Է ավելի քան 4 մլն դիտում:
Կատվի տերը բրիտանացի Մեթ Էմբրոուզն է: Նա սկսում է երգել «Boom boom boom, let me hear you say «wayo», ինչին կենդանին անսխալ կերպով նրան պատասխանում է՝ «Wayo»: