«Վարչապետը եկավ Ռուսաստանից, երևի մեծ մասդ ճանաչում եք, ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի։ Դուք էլ հայաստանցիներ եք, մենք ժամանակավոր ձեզ գործուղել ենք փող աշխատելու»։
«Չեմ կարծում, թե ՀԱՊԿ անդամ պետությունները չգիտեն՝ ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան թեկնածուն։ Այլ հարց է, թե ինչ տեսանկյունից են նրան նայում. եթե ադրբեջանական լոբբինգի տեսանկյունից են նայում, ապա դեմ կլինեն, օրինակ՝ ապրիլյան պատերազմին ակտիվություն դրսևորած թեկնածուին։ Թեկնածուին նայել՝ որպես պրոֆեսիոնալ մասնագետ այդ պաշտոնի համար, նրանց իրավունքն է, բայց հաշվի առնել, որ այս կամ այն թեկնածուն կապ է ունեցել Ղարաբաղյան պատերազմի հետ, ընդունելի չէ»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:
«Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի, որին կասկածում են Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանն ու Բելառուսը փոխադարձ համաձայնության են եկել ռուսական գազի մատակարարումների արժեքի շուրջ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է Vesti-ն։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նկատեց՝ այո, Հայաստանը չի ճանաչել Ղրիմը, բայց բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարություններով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին. «Հենց սրա հետ է կապված այն, որ հայերը Ռուսաստանից ավելի մեծ սպասելիքներ ունեին, քան եղավ ապրիլյան պատերազմին։ Նույնիսկ տարածաշրջանային նախագծերում, որտեղ ՌԴ-ն չի ցանկացել, որ Հայաստանը մասնակցի, Հայաստանը չի մասնակցել։ Մեր ենթագիտակցության մեջ արդեն կա՝ շատ բաներ, որ ուզել է Ռուսաստանը, մենք արել ենք, իսկ այն պահին, երբ նրա աջակցության կարիքն ունեինք, չստացանք»։
«Փաստորեն, ոչ թե մեր ներքին ռազմավարությունից ենք խնդիր լուծում և հասկացել ենք, որ սա մեզ պետք է, այլ՝ այլ բաների՞ համար ենք այսպիսի պայմաններն ապահովում, թե կարող է կառավարությունը նոր ռազմավարությունը բերի, մեջը տեսնելու ինչ-որ բան լինի։ Պարզապես հետաքրքիր է տեսնել սրա բուն խնդիրը։ Միայն և միայն պահանջի՞ն ենք ենթարկվում, թե՞ մենք էլ ենք սրա մեջ ռազմավարություն տեսնում»։ Նախարարի տեղակալն ասաց, որ չէր ասի, թե պահանջին են ենթարկվում, համարում են, որ սա շատ կարևոր և ռազմավարական ճյուղ է»։
Դոնեցկում սպանվել է ինքնահռչակ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության առաջնորդներից Արսեն Պավլովը, որը հայտնի էր Մոտորոլա անունով, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հերթական հանդիպմանը: ՄԼՍ-ի 32-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը տանը ոչ-ոքի է խաղացել «Կանզաս Սիթի Ուիզարդս»-ի հետ՝ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Մինչև հիմա Հայաստանում գործել է համակարգ, երբ անգամ ընտրակաշառք բաժանելուց և ադմինիստրատիվ ճնշումներից հետո արդյունք չի եղել, և ընդդիմությանը հաջողվել է մոբիլիզացնել ժողովրդին և քաղաքականացնել պայքարը, իշխանությունը միացրել է ոսկե պաշարը` կես միլիոն կեղծիքներ, մատյաններում ուռճացված ցուցակների գործարկում, այսինքն` որևէ շանս չի եղել»:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը և չի հասկանում, թե ինչպես կարող են տվյալ դեպքում պատժամիջոցները օգնել Սիրիայի խաղաղ բնակչությանը։
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի»:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եփրատի վահան» գործողության շրջանակում ԴԱԻՇ-ից ազատագրված 9 բնակավայրերը Սիրիայի հյուսիսում թույլ են տվել վերացնել Թուրքիայի կողմից հրթիռակոծության սպառնալիքը, այսօր տեղեկացրել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ դա որոշվել է հենց սկզբից, երբ նախագիծը շրջանառության մեջ է դրվել. «Եվ անընդհատ հուշում էին, որ դա պիտի շուտափույթ կերպով արվի։ Այդ իսկ պատճառով կառավարությունը դրել է իր օրակարգում: Փորձենք կառավարության հետ խոսել։ Սա մեր օրակարգը չէ, որ ես հանեմ»։
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:
«Մենք ունենք մի երկիր, որտեղ պետական պարտքը հասել է 6 մլրդ դոլարի՝ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի պայմաններում, և զարգացման որևէ միտումներ չկան, ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը գնալով անկում է ապրում և չի ավելանում, այսինքն` չկա որևէ նախադրյալ, որ այդ դինամիկան կշրջեր: Սա ֆինանսական դասական բուրգի օրինակ է, երբ կուտակվում է պարտքը, բայց դա չի կարող անվերջ ընթանալ, մի օր պետք է պայթի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով դեֆոլտի վտանգի մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգի վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Հայկ Ասլանյանին:
Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքում ՌԴ մշտական ռազմածովային բազայի տեղակայման մասին համաձայնագիրը կկնքվի 49 տարով, RIA Novosti-ին հայտնել է խորհրդարանում աղբյուրը։
Եվրոյի նախագիծը մոտ է կոլապսի ճանապարհին, հայտարարել է դրա հիմնադիր հայրերից մեկը՝ ԵԿԲ նախկին գլխավոր տնտեսագետ Օտմար Իսսինգը Daily Telegraph-ի համար գրված հոդվածում։
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Անհայտ տղամարդը ինքնապայթեցում է իրականացրել Սուխումում՝ Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Եվրամիության ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։
Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 28.000 դրամ, փաստաթղթեր և զեղչի քարտեր:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4-ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ են, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: