
Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել դիմումը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմում է ներկայացրել, որով հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը»,- հայտնեց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Սակայն մի քանի օր անց պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր, որ կլսի իր գործընկերների հորդորնե