Բաժիններ՝

Թիվ 44 երթուղային միկրոավտոբուսում կինը գողություն է կատարել

Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 28.000 դրամ, փաստաթղթեր և զեղչի քարտեր:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Անահիտ Ն.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31