Բաժիններ՝

Ջերմաստիճանն էականորեն կնվազի

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցությանը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Այս ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 191 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հ. Մելքոնյանն անդրադարձավ եղանակային կանխատեսումներին: Առաջիկա 3 օրերին սպասվում են տեղումներ : Ջերմաստիճանն էականորեն կնվազի:

Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց ՀՀ ԱԻ նախարարության թանգարանի ձևավորման ընթացիկ աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանին Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պատշաճ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու համար :
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ , փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը նախարարին զեկուցեց, որ հոկտեմբերի 14-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի, բժշկական, հոգեբանական, տեղեկատվական և լրատվական ծառայությունների հերթապահություն և ՀՀ քաղաքացիներին տեղում ցուցաբերվել է համապատասխան օգնություն :

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի ավագ հրահանգիչ Ա. Երիցյանը նախարարին զեկուցեց, որ ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության կենտրոնը հոկտեմբերի 14-ին պարբերաբար հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԻՆ շտապ հոգեբանական օգնության կենտրոնի տնօրեն Յուլիա Շոյգուի և նույն կենտրոնի ուրալյան մասնաճյուղի տնօրեն Լարիսա Կարապետյանի հետ: Քննարկվել են ավտովթարից տուժած քաղաքացիներին ցուցաբերվող հոգենաբանական օգնության հետ կապված հարցեր : Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլանից Երևան տեղափոխված ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ հոգեբանական օգնություն:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս