Ֆուտբոլիստ, ով համարում է իրեն կենդանի լեգենդ. Զլատան Իբրահիմովիչը 35 տարեկան է
Զլատան Իբրահիմովիչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենասկանդալային և անկանխատեսելի ֆուտբոլիստներից մեկը։ Զլատանը ապշեցնում է ոչ միայն իր շքեղ գոլերով, այլև շատ բուռն կյանքով և խճճված պատմություններով։ Զլատան Իբրահիմովիչը նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։ Այդ առիթով՝ 168.am-ը առաջարկում է ծանոթանալ շվեդ ֆուտբոլիստի կյանքի ամենահետաքրքիր դեպքերին։
10. Տարիներ առաջ շվեդերենում նոր տերմին է առաջացել՝ zlatanera։ Այս բայը նշանակում է ունենալ առավելություն դաշտում և դրանից դուրս, ինչպես նաև տիրանալ ինչ-որ բանի ուժով։
9. Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է եվրոգավաթների խաղարկություններին՝ 6 տարբեր ակումբների կազմում։
8. Զլատանն ունի սև գոտի թեկվանդոյից։ Այս մարզաձևով զբաղվելը մեծ ազդեցություն է ունեցել Զլատանի ֆուտբոլային կարիերայի վրա։
7. Շվեդ ֆուտբոլիստը թանկարժեք մեքենաների սիրահար է։ Նրա ավտոտնակում կան այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են VolvoC30 T5 RDesign-ը, Ferrari 360-Spider-ը, Ferrari Enzo-ն, Meserati Gran Turismo-ն, Audi Q7-ը, Audi S8 Quattro-ն, Porsche Cayenne Turbo-ն, Porsche Carrera GT-ն, Lamborghini Gallardo LP-560 4-ը:
6. Իբրահիմովիչը սիրում է հայտնվել սկանդալների կենտրոնում։ Ամենահայտնի սկանդալներից մեկը կապված է կատալան ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ։ Համացանցում տարածված լուսանկարից հետո Զլատանը շատ կոպիտ պատասխանեց լրագրողներին։ Զլատանը առաջարկեց բոլոր լրագրողներին գնալ իր տուն և համոզվել, թե որքանով է նա նույնասեռական։
5. Զլատանը կարող էր լինել «Արսենալի» ֆուտբոլիստ, սակայն նրան դուր չէր եկել, որ պայմանագրից առաջ Վենգերը ցանկացել էր 2 շաբաթ հետևել նրա մարզումներին։
4. Չեմպիոնների լիգայի գավաթը Զլատանի համար չէ։ Նրա թիմերը երբեք չեն նվաճել այս տիտղոսը, երբ Իբրան խաղացել է այնտեղ։
3. 2011 թվականին Իբրահիմովիչը նվաճեց 8-րդ անընդմեջ ազգային գավաթը։
2. Խաղալով «ՊՍԺ»-ում ընդամենը 4 տարի, Իբրան դարձավ այդ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
1. 2015 թվականի փետրվարին Իբրահիմովիչը սկսեց պայքարել սովի դեմ: Նա իր մարմնին դաջեց 50 անծանոթ մարդկանց անուններ՝ այդկերպ իր աջակցությունը հայտնելով նրանց:
Սիրարփի Աղաբաբյան