Բաժիններ՝

Մանուել Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը` աշխարհի պատանեկան չեմպիոններ

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը:

Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը:

Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը առաջին յոթ տուրերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակվելու համար:

Մանուել Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 18 տարեկանների մրցաշարում, նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն:

Հայաստանը նաև միակ երկիրն է, որ մրցաշարում ունեցավ երկու ոսկե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31