Բաժիններ՝

«Այլ օֆ Մեն » մրցաշարում տեղի են ունեցել առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները

Մեն կղզում մեկնարկել է «Այլ օֆ Մեն » միջազգային մրցաշարը: Մրցաշարի այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:

Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը իրենց առաջին երկու տուրերի հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ Հրանտ Մելքումյանը տարել է մեկ հաղթանակ և մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս