
«Մանչեսթեր Յունայթեդը» 7 տուրերից հետո 3 միավոր քիչ է նվաճել, քան 1 տարի առաջ՝ Լուի Վան Գալի օրոք

Հնարավոր է, որ հոլանդացին այդքան էլ վատը չէր:
«Մանչեսթեր Յունայթեդը» 2016-17թթ. մրցաշրջանը Պրեմիեր լիգայում սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, բայց հաջորդ 4 տուրերում կրեց 2 պարտություն և ձեռքից բաց թողեց «Սթոք Սիթիի» նկատմամբ հաղթանակը: Ժոզե Մոուրինիոյի թիմը 13 միավորով տեղավորվել է 6-րդ հորիզոնականում:
1 տարի առաջ «Կարմիր սատանաները» Լուի Վան Գալի ղեկավարությամբ ավարտեցին 7-րդ տուրն առաջին տեղում՝ հավաքելով 16 միավոր: Հաջորդ տուրում «Կարմիր սատանաները» կհյուրընկալվեն «Լիվերպուլին»:
Լուի Վան Գալը հեռացվեց մայիսին՝ չնայած Անգլիայի գավաթի հաղթանակին: Նրա թիմն Անգլիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը