Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդարացում չի գտնվի, եթե իր թիմը պարտություն կրի այդ խաղում:
2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով եւ տասը ծովային արկղերով։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում ընտրական ողջ գործընթացը և վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ:
Բրազիլացի ցուցարարները, որոնք դեմ են հանդես եկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթին, բախումներ են ունեցել զինված ոստիկանության ներկայացուցիչների հետ Սան Պաուլուում:
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում մամուլի տեղեկություններն այն մասին, որ ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի փաստով ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում կանչվել է հարցաքննության։
Պրիմորսկի երկրամասում «Լայոնրակ» թայֆունից տուժած ավելի քան 800 մարդ է տարհանվել իրենց տներից և ապաստանել ժամանակավոր կացարաններում, հայտնում է «Ռոսբալտը»:
«Այսօր մեր օրենսդրությունը, ցավոք, մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ գործադրելու հնարավորություն չի տալիս: Բայց սա, անշուշտ, չի կաշկանդում, որպեսզի մենք մի քանի կարևոր քայլեր իրականացնենք»,- նշեց նա:
Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը:
«Եփրատի վահան» ռազմական օպերացիայի շրջանակում Թուրքիայի զինված ուժերը մոտեցել են Սիրայի Մանբիջ քաղաքին, հայտնում է թուրքական Haber7 թերթը:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Գնել Ա.-ն օգոստոսի 31-ին կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհ է եղել երկրի ներքին գործերի նախարար Էֆկան Ալայի գործունեությունից, հենց այդ պատճառով է նա հրաժարական ներկայացրել, գրում է թուրքական Hürriyet թերթը:
Ամերիկացի պաշտոնյաները լրագրողների հետ զրույցում անհեթեթություն են որակել ՌԴ ՊՆ հայտարարությունն այն մասին, թե ԴԱԻՇ-ի մամուլի խոսնակ, դաշտային հրամանատար Աբու Մուհամմադ ալ-Ադնանին սպանվել է ռուսական ավիացիայի հարվածի հետևանքով, հայտնում է BBC-ն:
Մեր հանրակրթության ոլորտը գերծանրաբեռնված է ինֆորմացիայով, որի ահռելի մասը մոռացվելու է երեխաների կողմից
5 մարդ է զոհվել Ալյասկայի արևմուտքում երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Agile Spirit բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար Բուլղարիայից շոգենավով Վրաստան է տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկա, այդ թվում` հրետանային հրանոթներ և զրահատեխնիկա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը երեկ ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ուզբեկ գործընկերոջը` Իսլամ Քարիմովին երկրի Անկախության օրվա առիթով: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի կայքը:
Բրազիլիայի Սենատը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին: Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 61 մարդ անհրաժեշտ 54 ձայնի փոխարեն:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ամրապնդել այն տարածքների պաշտպանությունը, որոնք ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում գրավել է ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով:
Թուրքիայի ներքին գործերի նոր նախարար Սուլեյման Սոյլուն մեկնաբանել է իր նշանակումը, գրում է թուրքական Milliyet թերթը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթափ գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 1–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելունպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկ հոսանքազրկվե:
«Ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ առողջության եւ երջանկության վրա եւ որոշել եմ, որ ավելի լավ է որոշ ժամանակով դադար տամ: Ինձ անհրաժեշտ է հաղթահարել դա, եւ ես պետք է իմանամ, որ հնարավոր ամեն բան անում եմ»,- պարզաբանել է 24-ամյա արտիստուհին:
«Ericsson-ն® այսպես կոչված 5G շարժական ցանցերի ծավալման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները կսկսի մատակարարել 2017 թվականին՝ ավելի վաղ սահմանված ժամեկետից՝ 2020 թվականից երեք տարի շուտ»,- գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Բանսալի հայտարարությունը:
Twitter-ը մտադիր է վճարել օգտատերերին տեսանյութերի համար: Կոնտենտի ստեղծողները կկարողանան ստանալ տեսահոլովակներում զետեղված գովազդից եկամուտների 70 տոկոսը:
Google ընկերությունը մտադիր է իրագործել Սան Ֆրանցիսկոյի շրջանում ուղեկիցների որոնման ծառայության զարգացման փորձնական ծրագիրը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Բրազիլացի ֆոտոմոդել Ժիզել Բունդհենը տարեկան 30,5 մլն դոլար եկամտով վերստին գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների վարկանիշը:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը, կսահմանվի 40կմ/ժ (60կմ/ժ-ի փոխարեն):