Բրազիլիայում երկրի նախագահի իմփիչմենթից հետո ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել
Բրազիլացի ցուցարարները, որոնք դեմ են հանդես եկել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթին, բախումներ են ունեցել զինված ոստիկանության ներկայացուցիչների հետ Սան Պաուլուում:
Globo հեռուստաալիքի տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել բրազիլական խոշորագույն քաղաքի կենտրոնական հատվածներում: Ոստիկանությունը անկարգությունների մասնակիցների դեմ արցունաբեր գազ է կիրառել:
Ի պատասխան` ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել ու անգամ ինքնաշեն ռումբեր նետել:
Բրազիլիայի Սենատը չորեքշաբթի քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին: Նրա հրաժարականի օգտին քվեարկել է 61 մարդ անհրաժեշտ 54 ձայնի փոխարեն:
Ռուսեֆի իմփիչմենթի հարցով բուռն քննարկումները տեղի են ունեցել Ռուսեֆի ներկայությամբ, որը ժամանակավորապես էր հեռացվել իր պաշտոնից:
Երկրի նախագահի պարտականությունները մինչև Ռուսեֆի նախագահության ավարտը` 2019 թվականի հունվարի 1-ը, կշարունակի կատարել Ռուսեֆի նախկին համախոհ, փոխնախագահ Միշել Տեմերը